00:00:00

Հրայր Թովմասյանի ստեղծած Սահմանադրության փառավոր վախճանը. «Ժամանակ»

13:19, 20 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը արդեն քանի օր է՝ չգիտի ինչպես վարվել Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող փողոցային ակցիաների հետ: Իշխանությունը հայտնվել է պասիվ պաշտպանվողի դերում՝ հույսը դնելով ոստիկանության վահանների և սաղավարտների վրա: Շարժումը ժամանակի միջոցով հյուծելու և թուլացնելու հույսերն անհեռանկար են, և իշխանությունը հասկանում է, որ խնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճնշման ճանապարհով: Իշխանությունը պետք է գնա քաղաքական լուծման, միայն թե դրա համար քաղաքական կամք է պետք, որը այս պահին իշխանությունը չունի: Իսկ որ այսօրվա խնդիրների հիմնական մասը կապված է հենց սահմանադրական փոփոխությունների հետ, որևէ կասկած չկա: Ճիշտ է, ՍԴ անդամները չեն ընտրել Հրայր Թովմասյանին այդ կառույցի նախագահ, սակայն, նկատի ունենալով նրա ստեղծած Սահմանադրության փառավոր վախճանը, կարող են հանգիստ խղճով քվեարկել նրան հեռացնելու օգտին»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր