00:00:00

«Զոհված 19 քաղաքացիների մոտ կեսը 50 տարեկանից բարձր է. նրանք թիրախավորված են եղել». Արցախի ՄԻՊ

23:37, 05 հոկտեմբեր 2020

«Այսօրվա զոհերի և վիրավորների մասով տվյալները դեռևս ճշտվում են»,-ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի ուղղությամբ հակառակորդի հարձկմանը զոհ գնացած քաղաքացիների տվյալների հրապարակմանը: «Մինչև երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որոնցից 1-ը երեխա, 7-ը կանայք և 11-ը տղամարդիկ: Այս պահին, քանի որ որոշների անձնական տվյալները ճշտելու փուլում ենք, չենք կարող ասել, թե քանիսն ինչ տարիքի են, բայց նախնականորեն, 19-ից մոտ կեսը 50 տարեկանից բարձր է: Թե ինչից են զոհվել՝ պատճառները տարբեր են. կան դեպքեր՝ հրետանային կամ հրթիռային հարվածներից, կան դեպքեր՝ ԱԹՍ-ների հարվածներից, կան դեպքեր՝ բարձր դիպուկայնությամբ հրթիռային հարվածներից, կան նաև դեպքեր օդուժի կողմից ռմբահարումներից»,- մանրամասնեց ՄԻՊ-ը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս պահի դրությամբ կարող են պնդել, որ զոհերի մեծամասնությունը դիտավորյալ թիրախավորված է եղել. «նպատակային կետային թիրախավորում՝ քաղաքացիական բնակչությանը»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր