00:00:00

Փաշինյանն ու Պուտինը կրկին խոսել են. քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

23:28, 05 հոկտեմբեր 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Ըստ տարածված հաղորդագրության,  Պուտինը նշել է, որ հակամարտության սրումը ձեռք է բերել մասշտաբային բնույթ և հանգեցրել է զորհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ «ՌԴ նախագահն ընդգծել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,-ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում։ Ավելի ուշ ՀՀ կառավարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի: Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր