00:00:00

Համազգային դրամահավաքի շրջանակներում այս պահին հավաքվել է ավելի քան 46 մլն 697 հզ ԱՄՆ դոլար

23:27, 05 հոկտեմբեր 2020

Համազգային դրամահավաքի շրջանակներում այս պահին հավաքվել է ավելի քան 46 մլն 697 հզ ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Շնորհակալություն բոլոր-բոլոր նվիրատուներին աշխարհի բոլոր անկյուններից։ Կանգ չենք առնում։ Շարունակում ենք նույն ոգով: Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախին»,- նշված է Հիմնադրամի գրառման մեջ։ Այսօր Հայաստանում ֆլեշմոբ իրականացվեց եւ դեռ շարունակվում է 8000 կարճ համարին՝ 1000 դրամ փոխանցելով: Հաղորդագրությունն ուղարկելուց հետո ստացված պատասխանները օգտատերերը տեղադրել են իրենց «պատին»: Նշենք, որ Երևան քաղաքը 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացնի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Գումարի հատկացման մասին հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգում, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր