00:00:00

Իշխան Զաքարյանի հարցը փակված է. Սերժ Սարգսյանը մերժել է նրա համար բարեխոսողին. «Ժամանակ»

12:59, 19 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցը: Զաքարյանի համար վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Ալբերտ Բոյաջյանը, սակայն Սարգսյանը պատասխանել է, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք այլեւս չեն լինելու կառավարությունում եւ գործադիր իշխանության մեջ ընդհանրապես: Չնայած դրան, Զաքարյանը կողմ քվեարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ ցույց տալով, որ չի կորցրել հույսը արժանանալու Սարգսյանի բարեհաճությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր