00:00:00

Սերժ Սարգսյանը «տղամարդլամիշ» է եղել. Փաշինյանն ու կոմնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 26

02:17, 19 ապրիլ 2018

Հանրապետության  հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ նաեւ վաղվա անելիքներին: Նա կոչ արեց  շարունակել դասադուլները, շրջափակել փողոցները: Նա ասաց, որ հավաքվում են ժամը 8-ին Հանրապետության հրապարակում: Ըստ նրա վաղը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ առաջի նիստն է Կառավարությունում եւ արժի գալ ժամը 8-ին: Հանրահավաքի վերջում Փաշինյանն ու հրապարակում հավաքված քաղաքացիները վանկարկեցին մերժիր Սերժին: Ի դեպ քաղաքացիները առաջարկեցին հիմիկվանից շրջափակել Կառավարության շենքը: Փաշինյանն ի պատասխան ասաց, որ գիշերը դժվար թե մեծաթիվ մարդիկ մնա հրապարակում: Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը երեկ իր այն հայտարարությունից հետո, թե նա պետք է Հայաստանը տեսի փշալարերի հետեւից «տղամարդլամիշ» է եղել,  եւ գիշերը հանել է տվել դրանք: «Սատկացրել է լրիվ»,-  հեգնեց Փաշինյանը: Նա ապա առարկեց երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Հանրահավաքի մասնակիցները գնում են դեպի Բաղրամյան 26: Փաշինյանը չմանրամասնեց, մնալու են Բաղրամյան 26-ում, թե հետ են վերադառնալու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր