00:00:00

«Սերժ, մենք սպասում ենք քեզ»

01:46, 19 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում ընթացող  հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շարլ Ազնավուրին եւ Սերժ Թանկյանին երեկ կոչով է դիմել, որ միանան իրենց պայքարին: Փաշինյանը տեղեկացրեց, որ նրանք տեղյակ են իր կոչին եւ հիմա սպասելու է պատասխանին: Ըստ Փաշինյանի նրանք չեն մերժի ժողովրդին եւ կգան Հայաստան, իսկ ժողովուրդը նրանց ծափերով կդիմավորի: Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այս պահին Սերժ Թանկյանը հետեւում է հանրահավաքին: «Սերժ, մենք սպասում ենք քեզ: Սերժ Թանկյան, Սերժ Թանկյան»,- վանկարկեց Փաշինյանը, հավելելով, որ Թանկյանին հայ ժողովուրդը պատրաստ է դիմավորել որպես ազգային հերոսի: «Արի տուն, արի տուն»,- ի պատասխան վանկարկեցին հավաքված քաղաքացիները: «Հայաստանում ինչ որ անհավանական բան է կատարվում վերջապես: Քաղաքացիական անհնազանդությունը աճում է, եւ ձեռք է բերում աշխատավորական, ուսանողական շարժում ընդդեմ կոռումպացված էլիտայի: Այս շաբաթը նոր Հայաստանի առաջին շաբաթն է, եւ ինչ էլ տեղի ունենա հուսահատությունը ջախջախված է: Սերժ Սարգսյանը ընդունել է որ բնակչության վաթսուն տոկոսը չի սիրում եւ համաձայն չէ իր հետ...»,-Սերժ Թանկյանի գրառումը կարդաց Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Թանկյանը Ֆրասիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հետեւում էր Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր