00:00:00

Փաշինյանը կոչ արեց դուրս շպրտել Սերժ Սարգսյանի լուսանկարները

01:26, 19 ապրիլ 2018

«Ես կոչ եմ անում բոլոր գյուղերին եւ փոքր քաղաքների բնակիչներին, որ իրենք ճնշումներ գործադրեն իրենց գյուղապետերի, ավագանիների, քաղաքապետերի վրա եւ պահանջեն, որ նրանք հանդես գան թավշա հեղափոխությանը աջակցելու պաշտոնական հայտարարությամբ: Գնացեք  ձեր գյուղապետարաններ, բռնեք ձեր ավագանու անդամերին,  եւ պահանջեք, որպես նրանց գործատուներ, որովհետեւ դուք եք նրանց շեֆը, ու պահանջեք, որ նրանք հանդես գան պաշտոնական հայտարությամբ, որպեսզի մենք կարողանանք այս հրապարակից հանդես գանք կոնկրետ հայտարարություններով: Այդ հայտարարությունների առաջ գալը, նախ   եւ առաջ այդ գյուղացիների պահանջի արդյունքը պետք է լինի»: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա բոլորին կոչ արեց լծվել գործի: «Գնացեք եւ ձեր գյուղապետին ասեք՝ քայլ արա մերժիր Սերժին»,- դիմելով ժողովրդին ասաց նա: Բացի այդ Փաշինյանը նշեց, որ պետք է անեն այնպես, որ յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության շենքերում, պետական բոլոր մարմիններում սկսվեն եւ տեղի ունենան հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր: «Երբ մենք երթով գնում ենք դեպի նախարարությունների շենքեր, առաջին բանը, որ անում է իշխանությունը կողպում է  այդ գերատեսչությունների շենքերը, եւ մենք քաղաքացիներին կոչ ենք անում, երբ որ նրանք երբ, որ իրենց գործերով գնում են այդ շենքերը, բոլոր ղեկավարների սենյակներում սկսեն նստացույց, որպեսզի այնտեղ տեղ չմնա Սերժ Սարգսյանի աշխատողների համար: Սա պետք է լինի մեր իշխանափոխության բանաձեւը»,-հայտարարեց Փաշինյանը, հավելելով, որ պետք է ամեն ինչ անեն, որ նստելու տեղ չպետք է ունենա նաեւ ինքը՝ Սերժ Սարգսյանը: Փաշինյանը նշեց, որ հիմնական խնդիրը, որ իրենք պետք է լուծեն հետեւյալն է. ՀՀ «Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է դադարեն ժողովրդից պաշտպանեն գերատեսչությունները, քանի որ դրանք պատկանում են ժողովրդին: Սա լավ է հասկանում: Սա լավ է հասկանում իշխանությունը եւ ինքն  այս պատճառով շատ կոնկրետ խնդիր է դրել: Նա խնդիր է դրել թշնամացնել ոստիկանությանը եւ մեր շարժման մասնակիցներին: Երեկ տեղի է ունեցել մի աննախադեպ իրադարձություն»,- ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ շարժման անդամների շրջանում ներդրված սադրիչներին: Ըստ նրա Սերժ Սարգսյանը անհանգստացած է իրենց հռետորաբանությունից, թե իրենք ոստիկանի դեմ կռիվ չունեն: «Մենք փողոց դուրս չենք եկել ՀՀ ոստիկանության սերժանտ Սարգսյանի դեմ կռիվ տալու, մենք եկել ենք ՀՀ իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի դեմ կռիվ տալու, եւ կան ուժեր, ովքեր ուզում են մեր շարժման սլաքները Ս. Սարգսյանից ուղղել դեպի սերժանտ Սարգսյան: Մենք սա թույլ չենք տալու, քանի որ երբ սերժանտ Սարգսյանը հասկացավ, որ սա պայքար է հանուն իր եւ իր երեխայի, նա կդադարի պաշտպանել Սերժ Սարգսյանին»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա այս ամենն էր պատճառը, որ հավաքի ավարտից հետո տեղի ունացավ Մաշտոցի պողոտայի զագացումները: Փաշինյանը նկատեց, որ եթե Ս. Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իրեն դրել է Լեւոն Արոնյանի տեղը: Նա հայտարարեց, որ երեկվա բանդայի անդամները պարզապես կինո են նկարել:  «Նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել, քանի որ նրանք ցանկանում էին, որ հենց դուք ձերբակալվեիք: Հենց դրա համար ձեզ տուն ուղարկեցինք, որ քնեք:Որեւէ մեկը չի կարող մտածել, որ ինքը կարող  է  ավելի խելոք գտնվել, քան ՀՀ հավաքական ուժը: Մենք կարող ենք տարբերակել սադրիչներին մեր շարժման մասնակիցներից, որովհետեւ մեր շարժման մասնակիցների դեմքից թափվում է սերը, ինտելեկտն ու հպարտությունը»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ասաց, որ շարունակելու է իր վճռական պայքարը: «Ես ապրիլի 16-ին  հաղթահարել եմ Սերժ Սարգսյանի կառուցած փշալարերը, որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ վճռականության պակասի մեջ, բայց որեւէ մեկը չի կարող կասկածել նաեւ ինձ հիմարության մեջ: Ես մեր շարժման մասնակիցներից խնդրում եմ չտրվել սադրանքներին, որովհետեւ սադրիչները ուզում են մեր պարտությունը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Նա ասաց, որ ոստիկանությունը ինքը պետք է քաղաքացիների առաջ բացի Բաղրամյան 26-ի դռները: Ըստ նրա իրենց մեղադրում են, որ շարժմանը մասնակցում են անչափահասներ եւ դպրոցականներ: «Նախ հավաքների ազատության մասին օրենքը որեւէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին եւ դպրոցականների մասնակցությունը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ սահմանադրությանը: Բայց այսօր ԿԳ նախարարությունը կոչով դիմել է մեզ, թե դպրոցականներին մի ներքաշեք քաղաքական պրոցեսների մեջ: Նախ մենք դպրոցականներին որեւէ բանի մեջ չենք ներքաշում: Մեր երեխաները ինչպես նախատեսված է Սերժ Սարգսյանի բարեփոխած Սահմանադրության մեջ, կարող են սեփական որոշումը կայացնել»,- ասաց Փաշինյանը: Նա ԿԳ նախարարությանը հիշեցրեց, թե ինչու երեխաների մասին չեն հիշում այն ժամանակ, երբ երեխաներին փուչիկներ էին տվել եւ տարել էին Սերժ Սարգսյանի էժան քարոզչությանը: Նա կոչ արեց երեխաներին դպրոցներից հանել Ս. Սարգսյանի նկարները եւ շպրտել պատուհանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր