ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի, առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներն ապրիլի 14-ին <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի>> շրջանակներում իրականացրել են ծառատնկման աշխատանքներ հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում:
Մասնավորապես՝
<<Արգելոցապարկային համալիր>>ՊՈԱԿ-ն իրականացրել է ծառատնկման և տարածքի մաքրման աշխատանքներ 1.55 հա տարածքի վրա՝ տնկելով 850 տնկի/Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկ -0.5 հա 300տնկի, Իջևանի դենդրոպարկ -0.05 հա 50 տնկի, <<Ջրվեժ>> անտառպարկ -1 հա 500 տնկի/:
Տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկում, <<Որդան կարմիր>> արգելավայրում և <<էրեբունի>> արգելոցում:
<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Շիկահող>> մասնաճյուղում տնկվել է 50 հատ հունական ընկուզենու և 50 հատ արևելյան սոսու տնկի, <<Արևիք>> մասնաճյուղում՝ 60 հատ հունական ընկուզենու տնկի:
<<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը ծառատնկման աշխատանքներ է իրականցրել <<Ախուրյանի կիրճ>> տեղամասում՝ տնկելով մոտ 500 հատ սոճի:
<<Զիկատար բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ-ը ծառատնկման աշխատանքներ է իրականացրել Բերդավան համայնքի վարչական տարածքում՝ տնկելով 500 տնկի:
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Երանոս տեղամասում իրականացվել են 1 հա մակերեսով սոճիների պուրակի հիմնման աշխատանքներ, Մարտունու մասնաճյուղում՝ 5 հա մակերեսի վրա իրականացվել է անտառտնկում, Ախթամար տեղամասում իրականացվել են տարածքի ցանկապատման աշխատանքներ:
<<Դիլիջան>> ազգային պարկի 1 հա տարածքում տնկվել է մոտ 2500 հացենի։
Ընդհանուր թվով՝ ծառատունկին մասնակցել է շուրջ 1000 մարդ՝ ՀՀ անտառային պետական կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անտառամերձ համայնքների բնակիչներ, ուսանողներ, աշակերտներ։
ՀՀ բնապահպանության նախարարությունը հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։