00:00:00

Մենք կրկեսի վերածելու հայրենք չունենք, մենք ձախողելու կյանք չունենք․ Արարատ Միրզոյան

00:48, 19 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում ընթացքող հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Նա հայտարարեց, որ վերջին տասնամյակը եղել է կեղծիքների և ձախողումների ժամանակաշրջան։ «Մեր կյանքի վերջին տասը տարիները մենք որպես ազգ ապրել ենք ստի, կեղծիքի և ձախողումների պայմաններում»,-ասաց նա՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունները եւ նշելով, որ դրանցից ոչ մեկ չի իրականացվել՝  ստեղծել «Արմենիկում» հրաշք դեղը, այն մտցնել շուկա, գործարկել Ստեփանավանի օդանավակայանը, կառուցել նոր ատոմակայան, Հայաստան-Իրան նոր երկաթուղի գործարկել։ «Մեզ ասել են վարչապետ, որը 7 տոկոս աճ չի ապահովի հրաժարական կտա, մեզ ասել են՝ «ես չե՛մ առաջադրվելու վարչապետ»: Ահա այս բոլորից ոչ մեկը չի իրականացել: Սա նշանակում է՝ կամ չեն ուզել իրականացնել ու խաբել են, կամ՝ չեն կարողացել անել, բայց ուզել են, այսինքն՝ ձախողել են: 2 դեպքում էլ Ս. Սարգսյանն ու ՀՀԿ-ն իրավունք չունեն շարունակելու կառավարումը: Մենք ունենք մի հայրենիք, սա՛ է մեր հայրենիքը, մենք ունենք 1 կյանք ու ձախողվելու իրավունք չունենք, եւ այս չարիքը, որը չոքել է մեր ճամփին, պետք է արագ հարցերը լուծել ու անցնել մեր գլխավոր գործին՝ ազատ ու արժանապատիվ ապրելուն: Մենք սրա համար ենք հավաքվել, ու վաղն էլ ենք սրա համար հավաքվելու, մենք կրկեսի վերածելու հայրենք չունենք, մենք ձախողելու կյանք չունենք»,- հայտարարեց նա՝ նշելով, որ պետք է կանգնել այնքան, մինչեւ հաղթեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր