00:00:00

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

00:27, 19 ապրիլ 2018

Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի։ Նոր տարում մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք: Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր տարի» ասված է շնորհավորանքի մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր