00:00:00

Հացի երեք արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է, երեքինը՝ վերսկսվել

21:59, 18 ապրիլ 2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, հաց և հացաբուլկեղենը տեղափոխվել են չթույլատրված տարաներով, հումքը, այլ բաադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում: Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: Իսկ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ռադա Կարամյանին պատկանող կրեմային հրուշակեղենի և հացի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Էթյունի» ՍՊԸ-ին և Կոտայքի մարզի Գառնի գյուղի անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին պատկանող հացի արտադրամասերում վերացվել են սանիտարահիգիենիկ բոլոր խախտումները և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործունեությունը:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր