00:00:00

Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին

02:15, 23 սեպտեմբեր 2020 Բլոգ

Դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի է տվել դերասանուհի, մոդել Դիանա Տոռեսին: Այս մասին Տաթևը հայտնել է Ինստագրամի իր էջում: «Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ Ձեզ հետ դատական նիստից: Հնչած անաստված և գարշելի նախադասությունը `«իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» ````ևՍ պիտի գտնի հիմնավորում` ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք: Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին , այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ: Իսկապես չեմ պայքարում որևէ մեկին նսեմացնելու մոլուցքով: Ցեխ նետելուց հիշեք `Ձեր ձեռքերին է այն մնում: Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից: Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: ) Կհանդիպենք դատարանում և հուսանք Օրդուխանյանը կներկայանա նիստերին»,- գրել է դերասանուհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր