00:00:00

Սիսիանի ՀՀԿ կառույցն արձագանքում է Irakanum.am-ի հրապարակմանը

20:39, 18 ապրիլ 2018

ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցի գրասենյակը տեղեկացնում է,  որ Ձեր կայքում ապրիլի 18-ին,  ժամը՝  12:17-ին  տեղադրված «Սադրիչները  ՀՀԿ-ի՝ Սիսիանի տարածքային կառույցից են եղել» վերնագրով  հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք, որ Սիսիանի ՀՀԿ-ում գրանցված որևէ կուսակցական,  որևէ կապ չունի հոդվածում նշված՝ առավել ևս սադրիչ գործողությունների հետ: Համոզված ենք, որ թե´ իրավապահ համակարգը, թե´ ցույցերի կազմակերպիչները անպայման կգտնեն սադրիչներին, պարզվելու նրանց ինքնությունը: Մեկ անգամ ևս հավաստիացնում ենք, որ ՀՀԿ Սիսիանի կառույցը Ձեր հիշատակած Երևանի Մաշտոցի պողոտայում սադրանքի ենթարկված անձանց հետ որևէ կապ չունեն:   ՀՀԿ Սիսիանի գրասենյակ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր