00:00:00

Ո՞վ, Շարմազանո՞վը, ո՞ւմ ա դիմում, ի՞նձ. Փաշինյան

20:20, 18 ապրիլ 2018

Հանրապետականը Փաշինյանին երկխոսության և համերաշխության կոչ է անում, այս մասին «Ազատությանն» ասել է Էդուարդ Շարմազանովը: Երևանի քաղաքապետարանի մոտ իրականացվող նստացույցի ժամանակ, երբ լրագրողները փորձեցին Փաշինյանի արձագանքը լսել Շարմազանովի կոչին, ընդդիմադիր գործիչը ուսերը թափ տվեց: «Ո՞վ, Շարմազանո՞վը, ո՞ւմ ա դիմում, ի՞նձ... ես ի՞նչ ունեմ իր հետ երկխոսելու»,- ասաց Փաշինյանը՝ չցանկանելով լսել այդ թեմայով հարցի շարունակությունը: Նա նաև ասել է, որ ՀՀԿ-ականներն են, որ երիտասարդներին պահում են փակ դռների հետևում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր