00:00:00

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային վարժանք է իրականացրել «Դալմա Գարդեն մոլ»-ում

19:07, 18 ապրիլ 2018

Հայաստանի Հանրապետությունում հանրային անվտանգության պատրաստվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ 2018թ.-ի համապետական միջոցառումներին ընդառաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի շրջանակներում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Նպատակն է բարձրացնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմի՝ սեղմ և ճգնաժամային պայմաններում հրդեհներին արձագանքման մասնագիտական հմտությունների և տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի հակահրդեհային պատրաստվածության մակարդակն ու միմյանց հետ փոխգործակցության արդյունավետությունը: Ապրիլի 17-ին ժամը 21:45 «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային կենտրոնում սկսվել է ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել էր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրաժամանցային համալիրի 2-րդ հարկի առևտրի կետում: Ըստ սցենարի՝ առևտրաժամանցային կենտրոնում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է 2-րդ հարկի մյուս առևտրի կետերում: Երկրորդ հարկը ամբողջությամբ ծխապատ է և այդ գոտում կան մարդիկ: Հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 30քմ: Ահազանգից հետո ժամանելով դեպքի վայր՝ փրկարարները առևտրի կենտրոնի անձնակազմի հետ միասին կազմակերպեցին մարդկանց արագ տարահանումը, օգտագործելով հատուկ փրկարարական տեխնիկա՝ զուգահեռ իրականացնելով նաև հրդեհաշիջման աշխատանքներ: Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք: Ժամը 22:25 ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը: Ոսումնավարժանքի ղեկավարը զեկուցեց փրկարար ծառայության տնօրենին, որ ուսումնավարժանքի սցենարով հրշեջ-փրկարարների առաջ դրված բոլոր խնդիրները կատարված են: Ուսումնավարժանքի արդյունքներն ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր