00:00:00

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան քաղաքի ջրամատակարարումը

18:51, 18 ապրիլ 2018

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 06.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Հանրապետության փողոցի 8, 11, 12, 14, 16, 28, 30, 32 համարների, Հանրակացարանային թաղամասի, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների, քոթեջների, Դարանի, Գեղարդի, Երիտասարդական, Եղբայրության, Գառնու, Նաիրյան, Տարտուի, Պիոներական, Կարմիր բանակի, Ինտերնացիոնալ, Բարեկամության, Երևանյան,  Կոտայքի, Վոլկովի, Սարալանջի փողոցների ու կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր