00:00:00

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից

17:00, 15 սեպտեմբեր 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը: Քոչարյանի գույքի որոշակի մասն ազատվել է կալանքից: Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում: Դատարանը դռնփակ ռեժիմով քննում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը: Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր