00:00:00

ՊՎԾ-ն Հ1-ում ֆինանսական խախտումներ է բացահայտել. ստուգումներն ավարտված են

18:56, 14 սեպտեմբեր 2020 Իրավական

Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Հանրային հեռուստաընկերությունում ստուգումները: Բացահայտվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: Թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, ՊՎԾ խոսնակը չմանրամասնեց: Կառույցից փոխանցեցին, որ առաջիկայում հրապարակվելու է Հանրային հեռուստաընկերությունում իրականացրած ստուգումների վերաբերյալ զեկույց, որտեղ նշված կլինեն բացահայտված չարաշահումները: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՎԾ-ն մայիսից ստուգումներ է սկսել Հանրային հեռուստաընկերությունում: factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր