00:00:00

Տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով է Իշխան Զաքարյանն ԱԱԾ հրավիրվել. ԱԱԾ

17:18, 14 սեպտեմբեր 2020 Իրավական

Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք ԱԱԾ են հրավիրվել տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ-ից։ «Այո։ Տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրվել Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ Անհրաժեշտության արդյունքների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։ Նշենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Իշխան Զաքարյանին, իր որդուն եւ եղբորը բերման են ենթարկել ԱԱԾ։ Ըստ hraparak.am-ի՝ Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու խնդրով էին նրանք բերման ենթարկվել։ NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը նշել էր, որ Զաքարյանին բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են՝ բացատրություն տալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր