00:00:00

Դատավոր Գեւորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով

18:38, 12 սեպտեմբեր 2020 Իրավական

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը եւս երկու ամիս կմնա կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի  հետ զրույցում ասել է պաշտպան Մհեր Հակոբյանը։ Նրա փոխանցմամբ՝ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել եւ ստանալուց հետո միայն կքննարկվի բողոքարկման հարցը, սակայն նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ որոշումը կբողոքարկվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր