00:00:00

Հիմա ՀՀԿ-ականներն են դժվարությունների հանդիպում. Փաշինյան

14:41, 18 ապրիլ 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, հեղափոխական կոմիտեն կազմված է լինելու այն անձանցից, ովքեր կազմակերպել ու մասնակցում են Երևանում ցույցերին: «Հեղափոխությունն սկսված է, և այն ունի համազգային ազդեցություն»,-ասաց նա ու գավելեց, որ կարծում է, որ երեկվա հանարահավաքի մասշտաբի հավաք երբեք չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ: Հիշեցնենք, որ այս պահին էլ Փաշինյանն իր աջակիցների հետ փակել են Բաղրամյան ու Մաշտոցի պողոտաների հարակից հատվածը: Նա ևս մեկ անգամ հայտարարեց՝ իրենց գործողությունները շարունակական են: Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՀԿ-ականները հավաքվել են միասյն Բանվորի արձանի մոտ ու եկել խորհրդարան երեկ, Փաշինյանն ասաց. «Շատ հաճելի տեղեկատվություն է, ինչքան դժվարություններ իրենք են ստեղծել մեր քաղաքացիների համար, հիմա նույն դժվարություններն ստեղծվել են իրենց համար»:   https://www.youtube.com/watch?v=HBAR_gALGSo&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր