00:00:00

Ոստիկանների և Շմայսի բրիգադները հնդկական կինոներ էին կազմակերպել. Փաշինյան

14:19, 18 ապրիլ 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Ֆրանսիայի հրապարակ: Երեկոյան հանրահավաքից ու երթից հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողները գնացել էին տուն, Երևանի փակ ճանապարհներն էլ բացվել էին: «Ժողովուրդ ջան, բոլորիդ շնորհավորում եմ երեկվա փառապանծ հանրահավաքի կապակցությամբ»,-ողջունելով ներկաներին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ երեկվա դեպքերին, որ գիշերը տեղի էին ունեցել Մաշտոցի պողոտայում: «Ոստիկանների և Շմայսի բրիգադները միմյանց հետ համագործակցելով նման հնդկական կինոներ էին կազմակերպել պողոտայում: Ես կոչ արեցի, որ եթե կան մեջ աջակիցներից էլ այնտեղ, հեռանան, բայց գիտեմ, որ չկային»,-ասաց նա: Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բռնություն գործոդրողներն ուզում են իրենց շարժման պարտությունը: «Բայց երեկվա բեկումնային իրադարձություններից հետո մեզ այլևս ոչինչ չի կանգնեցնի»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր