00:00:00

Սերժ Սարգսյանի ելույթը լի էր տարատեսակ ստերով. «Ժողովուրդ»

13:49, 18 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանը գլորվում է բրեժնևյան ժամանակները: «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու… Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ՀՀԿ նախագահը»,- հայտարարեց նա: Հիշում եք` խորհրդային ժամանակներում գենսեկը՝ Կոմկուսի գլխավոր քարտուղարը, ոչ միայն կուսակցության, այլև պետության ղեկավարն էր: Հիմա ճիշտ նույն կարգավիճակում Սերժ Սարգսյանն է, որի նախագահության տարիներին, ըստ էության, միաձուլվեց պետությունը, իշխանությունն ու իշխող կուսակցությունը: Սերժ Սարգսյանի ելույթը լի էր տարատեսակ ստերով, օրինակ` նա համոզում էր, թե ԱԺ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել: «Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. ինչու, որովհետև և՛ իմ, և՛ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են»: Հատուկ Ս. Սարգսյանի համար մի փոքր մեջբերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը… Իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն` ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր