00:00:00

«Ժամանակ». Նյարդերի պատերազմն ավարտվեց. սկսվում է նոր փուլ

13:31, 18 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Խորհրդարանում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խափանել նրա թեկնածության քվեարկությունը, ինչը նպատակադրել էր՝ սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը: Նույն օրը երեկոյան Փաշինյանը հայտարարեց Հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, նաեւ անհանզանդությունը շարունակելու, սակայն արդեն ոչ շուրջօրյա գիշերային հանրահավաքներով, այլ այսպես ասած՝ առավոտ-երեկո ռեժիմով: Ըստ էության, նյարդերի պատերազմի փուլը կարծես թե մտնում է դիրքային պայքարի փուլ: Մի դրական բան դրանում կարող նշմարվել՝ այն, որ կարծես թե իրավիճակը գոնե այս հանգրվանում անցնում է այն կրիտիկական եզրագիծ, երբ չափազանց մեծ էր բախումների հավանականությունը: Այդուհանդերձ, քանի որ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, դրանք պահպանվում են, եւ կարող ենք խոսել, այսպես ասած, կրիտիկական լարման որոշակի լիցքաթափման մասին: Միեւնույն ժամանակ, ինչ քայլեր է պետք սպասել իշխանությունից: Իշխանությունը կբավարարվի՞, այսպես ասած, ուժի կիրառումից զերծ չմնալով, թե՞ կլինեն այլ քայլեր, որոնց միջոցով փորձ կարվի ազդել հանրային տրամադրությունների վրա, հարթել որոշակի սուր անկյուններ, լիցքաթափել իրավիճակը արդեն առավել խորքային շերտերում եւ զգացումներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր