«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի քաղաքական դպրոցի ղեկավար նշանակված Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ-ում տվեց առաջին դասը:
Բագրատյանը մի քանի օր շարունակ հայտարարում էր, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր խմբակցություն է, և չի կարող ընդդիմությունը քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Նա գրեթե մինչև վերջին պահը այս քաղաքագիտական համոզմանն էր, սակայն քվեարկությունից ընդամենը մի քանի րոպե առաջ թռավ դահլիճից՝ չմասնակցելով քվեարկությանը:
Սա քաղաքական դպրոցի ղեկավարի կենդանի դասն էր՝ ինչպես պետք է քաղաքական գործիչը ընդամենը մի քանի րոպեում հրաժարվի իր համոզմունքներից և ամենավճռական պահին ընդդիմությունից թռնի իշխանության ճամբար թեմայով:
Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ Սերգեյ Բագրատյանը ընտրվեց ԲՀԿ փոխնախագահ և քաղաքական դպրոցի ղեկավար: Քաղաքական դպրոցը նոր-նոր կազմավորվում է, բայց ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ տեսական հիմքերն արդեն դրվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: