00:00:00

Ս. Սարգսյանի եւ նրա թիմի կազմակերպածն է. Փաշինյանը՝ սադրիչների մասին

04:41, 18 ապրիլ 2018

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ միացմամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին: «Ես հանրահավաքի ժամանակ իմ ելույթում ասել էի, որ հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձեւավորել, որոնց նպատակն է եղել ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հիմքեր տալն է, եւ հիմա իմ համոզմաբ, վստահ եմ ես, որ ՀՀԿ-ի կողմից ձեւավորված խմբավորումներն են սադրանքներ իրականացնում Երեւանի կենտրոնում: Բոլոր նրանք, ովքեր բռնի պայքարի կողմնակից են, նրանք չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ: Եթե կան քաղաքացիներ, ովքեր  թյուրիմացաբար հայտնվել են դեպքի վայրում, ես կոչ եմ անում անմիջապես հեռանալ, որովհետեւ այն ինչ կատարվում է Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի կազմակերպածն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ իրենց պայքարը խաղաղ է: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր