00:00:00

Տարօրինակ պահվածքով անձինք ջարդել են լուսաֆորը. ոստիկանների հետ բախումը շարունակվում է

04:13, 18 ապրիլ 2018

Արդեն տեղեկացրել ենք, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում մի խումբ երիտասարդներ կոտրել են լուսաֆորը։ Տարօրինակ վարքագծով երիտասարդներ խաչմերուկում ձողերով, մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդում են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բաղվել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։ Հարձակվողները ընդդիմության կոչերը չեն հնչեցրել, չի բացառվում, որ նրանք պարզապես սադրիչներ են։ Դեպքի վայր ոստիկաններ են ժամանել։ Նախնական տեղեկություններով, կան բերման ենթարկվածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր