00:00:00

Հայաստանը մերժեց Սերժ Սարգսյանին

03:33, 18 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք, որը նախորդեց՝ խորհրդարանում Սերժ Սարգսյանի վարչապետի ընտրությանը: Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերից այն կողմ: Սարգսյանն ու իր ստեղծած իշխանությունը հասարակության մասնիկը չեն, նրանք երկիրը կառավարում են ուժի գործադրմամբ: Մի քանի օր է Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրն ու Ազգային Ժողովը շրջափակված է ոստիկաններով: Սերժ Սարգսյանը վախենում է սեփական ժողովրդից: Նա Հայաստանի ժողովրդի վարչապետը չէ, այլ կեղծված ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած 77 քաղաքացու, ովքեր երբեք հայ ժողովրդի շահը չեն ներկայացրել: Նախ Ազատության, հետո արդեն Ֆրանսիայի ու այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները մերժել են Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը, մերժել են Սարգսյանի վարչապետությունը: Իշխանությունը իր հետագա կառավարումն իրականացնելու է փշալարերի եւ ազնիվ ու պայքարող քաղաքացիների հայացքները հիշելով: Պայքարի ոգին չի մարել, անկախ այն հանգամանքից, թե սկիզբ առած պայքարը վաղ, կամ մյուս օրը ինչ ընթացք ու ավարտ կունենան: Ժողովուրդն այս կռվում հաղթեց: Հաղթեց նրա վճռականությունը: ՀՀԿ-ն տանուլ տվեց այս կռվում: Դպրոցահասակ երեխան, ուսանողը, երիտասարդն  ու տարեցը,բազմահազար քաղաքացիներ մերժեցին լինել ՀՀԿ-ի ստեղծած ստահոդ պետության քաղաքացին, հրապարակում կերտելով իր ապագան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունն ու այդ պայքարին միացած բոլոր քաղաքացիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի Հայաստանը փշալարերից այն կողմ է, մյուսներում նրանք տեղ չունեն: Նիկոլ Փաշինյանն ու իր շուրջ հավաքված քաղաքացիները իրենց գործողություններով ցույց տվեցին, որ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների առաջ դռներ չեն կարող փակվել: «Մերժիր Սերժին» այլեւս ոչ թե կարգախոս է, այլ ապրելակերպ: Այս գիտակցումով կապրի ՀՀ քաղաքացին, իսկ 77 պատգամավորի եւ նրա վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունները ոչինչ չասող են, նույնքան, որքան նույն այդ պատգամավորների կողմից նախագահ կարգված Արմեն Սարգսյանի անդրադարձը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր