00:00:00

Վահե Էնֆիաջյանի պատասխանը՝ Լիլիթ Մակունցին

23:46, 04 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինքնաբավ քաղաքական ուժ է, ծանրակշիռ քաղաքական ուժ եղել է, կա եւ լինելու է։ Մենք մեր գործողությունների հետ միշտ եղել ենք հրապարակային, եւ ինչ է ուզել ասել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը այնքան իրականության հետ կապ չունի, որ մեկնաբանելու կարիք բնավ չկա»։ Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, թե ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ։ Վահե Էնֆիաջյանը միաժամանակ նշեց, որ առաջին անգամ չէ, որ ԲՀԿ-ն բարձրացնում է քաղաքացիներին հուզող խնդիրներ, որին հաջորդում է իշխանության անիրական հայտարարությունները։ «ԲՀԿ-ն որպես կուսակցություն քաղաքական խորհրդի նիստից հետո իր մտահոգություններն է արտահայտել կուսակցության նախագահի մակարդակով, ներկայացվել է մեր հասարակությանը հուզող խնդիրները, որին հաջորդել է անբովանդակ հայտարարություն եւ մեր տեսակետները երբեք քաղաքական վերլուծության չեն արժանանում», - ասաց Էնֆիաջյանը, հավելելով, որ ԲՀԿ-ն խոսել եւ խոսում է իրականությունից, ինչի մասին լռում են իշխանության ներկայացուցիչները։ ԱԺ փոխնախագահն ասաց, որ իրենք երբեք կաշկանդված չեն եղել բարձրաձայնելու առկա խնդիրները։ Ըստ Էնֆիաջյանի իրականությունը թողած իշխանությունը փորձում է ապակողմնորոշել հասարակությանը, ինչն իհարկե չի ստացվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր