00:00:00

Երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տրվեց կարանտինի սահմանման կանոնների մասին նախագծին

18:30, 04 սեպտեմբեր 2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց կարանտինի սահմանման կանոնների մասին նախագծին: Նշենք, որ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր