00:00:00

Շմոլ գազից երեք մարդ է թունավորվել

01:46, 18 ապրիլ 2018

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 16-ին՝ ժամը 4։05-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Անուշ Վ.-ն, 2004 թ. ծնված Արա Ա.-ն և 2008 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, իրենց խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր