00:00:00

Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք. Փաշինյանը դիմում է Ազնավուրին

01:10, 18 ապրիլ 2018

«Վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն մարտավարությամբ: Մենք պետք է շրջափակենք մայրուղիները, փողոցները, պետական շինությունները: Դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր առջև փակ դռներ չեն կարող լինել: Դուք եք տերը այս երկրի»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասաց Նիկոլ Փաշինյանը: Փոփոխվել է միայն գործողությունների ժամը: Այն կտեղափոխվի ժամը 10-ին: «Ես ձեզ սապասում եմ Ֆրանսիայի հրապարակում: Մեր ցանցային մարտավարությունը շատ կարևոր է: Եթե ինչ-որ մեկն ավելի շուտ կգա ու կզգա, որ մոտակայքում ինչ-որ մարդիկ կան կասկածելի, դուք ուղղակի զբոսնեք, որովհետև մենք այսօր հասկացանք, որ եթե քիչ ենք, կարող են բոլորիս բերման ենթարկել, իսկ երբ հազարներով ենք՝ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կոչ արեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին գալ Հայաստան ու վերջ տալ մաֆիային. «Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր