00:00:00

Այդ հոտի կողմից Սերժ Սարգսյանը այսօր հռչակվել է Հայաստանի վարչապետ. Փաշինյան

00:58, 18 ապրիլ 2018

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է գրել, որտեղ հիշեցրել է, թե տարիներ առաջ Սերժ Սարգսյանը իր հետ զրույցում ասել է, թե հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է։ Արսինե Խանջյանը իր նամակում փորձել է պատճառ բերել, թե Սերժ Սարգսյանը միգուցե ճնշման տակ է եղել։ «Դրա պատճառը բոլորովին ուրիշ է։ Նա իր կյանքում հիմնականում շփվում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Եւ ահա այդ հոտի կողմից Սերժ Սարգսյանը այսօր հռչակվել է Հայաստանի վարչապետ։ Ես կռահում եմ, որ այսօր շատերը կասեն, թե ահա, ոչինչ, չփոխվեց, եւ Սերժ Սարգսյանը վերստին իշխանության առաջին դեմքն է»,- ասաց Փաշինյանը: «Բայց ես պատասխանատու հայտարարում եմ՝ ամեն ինչ փոխվել է։ Այսօր Սերժ Սարգսյանը չունի հպատակ ժողովուրդ, չունի կառավարելու ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»։ Ըստ Փաշինյանի, շարժումը երկու օր փոխել է իր էությունը։ «Ես շատերից ներողություն եմ խնդրում, որովհետեւ ես ոչ մի րոպեով չեմ կարողանում միացնել իմ հեռախոսը, այն պայթում է  զանգերից, հատկապես սփյուռքից։ Ինձ զանգում են, լացակումաց արտասվելով ասում են՝ մի ասեք, սա շարժում է Սերժ Սարգսյանի դեմ։ Սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է։ Այս զարթոնքը պիտի փոխի Հայաստանը։ Այս զարթոնքը պիտի փոխի մեր երեխաների ապագան, իշխանությունը Հայաստանում»,- նշեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր