00:00:00

Հրապարակում սադրիչներ կան. վեճ էին հրահրում

00:01, 18 ապրիլ 2018

Տարածքում կան մարդիկ, որ կարող են սադրանքներ իրականացնել. այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արմեն Գիգորյանը: Նա նշեց, որ իրենք բռնության հետ կապ չունեն, ու եթե որևէ մեկը բռնություն ու սադրանք է կիրառում, ապա իրենց շարժման հետ կապ չունի: Ապա նա հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է արհամարհել այս շարժումն ու հավաքները, ինչին քաղաքացիները վանկարկեցին՝ ամոթ, ամոթ: Նկատենք, որ ոմանք որոշ ժամանակ առաջ փորձեցին նույնիսկ վեճ հրահրել, նախ պահանջեցին, որ միայն Փաշինյանը ելույթ ունենա, ապա և սկսեցին տեղց գոռալ, թե որքան պիտի այս մարդիկ գան հրապարակ: Հանրահավաքի կազմակերպիչները խնդրեցին հանգստություն պահպանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր