00:00:00

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Եգիպտոսի հետ ծովային սահմանները որոշելու համաձայնագիրը

23:59, 27 օգոստոս 2020 Աշխարհ

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ ծովային սահմանները որոշելու մասին համաձայնագիրը՝ հարեւան Թուրքիայի հետ լարվածության աճի պայմաններում՝ Միջերկրական ծովի արեւելքում էներգետիկ ռեսուրսների շուրջ էսկալացիայի պատճառով, հաղորդում է Reuters-ը: Համաձայնագրին, որը ստորագրվել է այս ամսվա սկզբին եւ արդեն վավերացվել Եգիպտոսի խորհրդարանի կողմից, հավանություն է տվել հույն օրենսդիրների մեծամասնությունը: Այս համաձայնագիրը զայրացրել է Թուրքիային, որը պնդում է, որ դա ոտնձգություն է իր մայրցամաքային հատվածի դեմ: Համաձայնագիրը նաեւ հատվում է այն ծովային գոտիների հետ, որոնք Թուրքիան անցած տարի համաձայնեցրել էր Լիբիայի հետ, ինչը Հունաստանն անօրինական է համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր