00:00:00

Փարիզում սահմանվել է դիմակ կրելու պարտադիր պահանջ

21:49, 27 օգոստոս 2020 Աշխարհ

Փարիզում սահմանվել է դիմակ կրելու պարտադիր պահանջ՝ վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը՝ զգուշացնելով, որ բռնկումը կարող է դուրս գալ հսկողությունից, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, հաղորդում է Reuters-ը: Հուլիսի 21-ից դիմակ կրելը պարտադիր է դարձել փակ հասարակական վայրերում, խանութներում եւ բանկերում, իսկ օգոստոսի սկզբից՝ բաց տարածքներում: Ֆրանսիան հայտնել է մեկ օրում վարակման 5429 դեպքի մասին: Կաստեքսն ասել է, որ երիտասարդների շրջանում վարակման դեպքերի թիվն աճում է, նա տատիկներին եւ պապիկներին կոչ է արել չգնալ դպրոց իրենց թոռներին տուն տանելու համար, երբ սեպտեմբերի 1-ից սկսվի ուսումնական տարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր