00:00:00

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ

21:21, 27 օգոստոս 2020 Աշխարհ

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ, հաղորդում է AP-ը: Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պաշտոնական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Հարավչինական ծովում արհեստական կղզիների կառուցմանը: «ԱՄՆ-ը կոպտորեն միջամտում է Չինաստանի ներքին գործերին, խախտում միջազգային իրավունքն ու դուրս գալիս տրամաբանության շրջանակներից»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «Չինաստանը վճռականորեն միջոցներ է ձեռնարկում իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր