00:00:00

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Լուկաշենկոն պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումները

20:49, 27 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումները, նոր սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հնարավորությունը: Այս մասին Պուտինը ասել է «Ռոսիա 1» հեռուստալիքին տված հարցազրույցում: «Բելառուսի նախագահը, ի վերջո, ասել է, որ պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումների հնարավորությունը, նոր սահմանադրության ընդունումը, նոր սահմանադրության հիման վրա ընտրությունների անցկացումը՝  և խորհրդարանական, և նախագահական, , սակայն գործող սահմանադրությունից չի կարելի դուրս գալ», - ասել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր