00:00:00

Բեռլինի իշխանություններն արգելել են կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների դեմ ցույցերը

20:15, 26 օգոստոս 2020 Աշխարհ

Բեռլինի իշխանություններն արգելել են կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների դեմ ցույցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Իշխանությունները հավաքների ազատության իրավունքի եւ կյանք ու ֆիզիկական անձեռնմխելիության միջեւ ընտրություն են կատարել: Այս մասին հայտարարել է ներքին գործերի հարցերով սենատոր Անդրեաս Գայզելը: Այդ որոշումը, նրա խոսքով, ոչ թե հավաքների ազատության դեմ է, այլ աջակցում է վարակի դեմ պայքարին: Ոստիկանության տեղեկություններով՝ հավաքներին պետք է 17 000 մարդ մասնակցեր: Գայզելի խոսքով՝ Բեռլինը չի կարող «դավադրության տեսությունների գաղափարախոսների համար հարթակ» հանդիսանալ: Գերմանիայում բազմիցս նման ցույցեր են տեղի ունեցել: Մասնավորապես, օգոստոսի 1-ին Բեռլինում մի քանի հազար մարդ է հավաքվել: Գրեթե բոլոր ցուցարարները եղել են առանց դիմակների եւ չեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր