00:00:00

Պուտինը փոխվարչապետի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերսկսման մասին հարցերը

21:11, 26 օգոստոս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերսկսման հեռանկարներին առնչվող հարցերը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է չորեքշաբթի՝ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: «Մենք արդեն խոսել ենք ձեզ հետ այն մասին, թե ինչ տեմպերով և որ երկրների համար հետագայում բացենք ավիահաղորդակցությունը»,- ընդգծել է Պուտինը՝ դիմելով Գոլիկովային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր