00:00:00

Օմսկի հիվանդանոցի բժիշկները Ալեքսեյ Նավալնիի ախտորոշման խնդրով պայմանավորված դիմել են գերմանացի գործընկերներին

19:32, 26 օգոստոս 2020 Աշխարհ

ՌԴ Россия 1 հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Օմսկի շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոցի՝ Ալեքսեյ Նավալնիին բուժած բժիշկների նամակն՝ ուղղված բեռլինյան Charite հիվանդանոցի իրենց գործընկերներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դիմումը հեղինակել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին: Ռուս մասնագետները գերմանացի բժիշկներին խնդրել են տրամադրել տվյալները, որոնց հիման վրա նրանք եկել են թունավորման մասին եզրահանգման: Նամակում նշվում է, որ հիվանդանոց ընդունվելիս դիտարկվում էր ինտոքսիկացիայի վարկածը, «սակայն այն չի հաստատվել և հանվել է ինչպես կլինիկական պատկերի բացակայության, այնպես ել լաբորատոր հետազոտությունների արդյունքների հետևանքով»: Փաստաթղթում նշվում է նաև, որ խոլինէսթերազի մակարդակի նվազումը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, ինչպես դեղամիջոցների ընդունմամբ, այնպես էլ տարաբնույթ էնդոգեն (ներքին) պատճառներով: Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր Տոմսկ քաղաքից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել էին ինտոքսիկացիայի կասկածանքով: Հետագայում Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտնել էին, որ նրա ինքնազգացողության վատթարացման պատճառը նյութափոխանակության խանգարումն է, որի հետևանքով արյան մեջ կտրուկ նվազել էր շաքարի պարունակությունը: Շաբաթ օրը նրան տեղափոխել էին Գերմանիա, որտեղ բժիշկները հայտարարել էին, որ Նավալնիի օրգանիզմում խոլինէսթերազի արգելակիչների հետքեր են հայտնաբերել, ինչը խոսում է թունավորման մասին: Նավալնին դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր