00:00:00

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց պատռել են Սերժ Սարգսյանի լուսանկարը

20:03, 17 ապրիլ 2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց այսօր  բազմաթիվ քաղաքացիներ շարունակել են իրենց բողոքի ակցիան, սատարելով Երեւանում տեղի ունեցող գործողություններին: Irakanum.am-ն  արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիները, ովքեր գտնվում են ՌԴ-ում երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցներից Վահագն Այդինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր իրենց կազմակերպած խաղաղ ակցիայի ժամանակ քաղաքացիների դեմ են հանել հայ զինվորների եւ ռուս ոստիկանների: Բողոքի ակցիայի մասնակիցները պատռել են Սերժ Սարգսյանի լուսանկարը դեսպանատան դիմաց: Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք Irakanum.am-ին են տրամադրել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց  բողոքի ակցիա իրականացնող մեր համաքաղաքացիները:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր