00:00:00

Լիտվան Բելառուսի հարցով պատժամիջոցների ցուցակում ներառել է 118 մարդու, այդ թվում՝ Լուկաշենկոյին

17:32, 26 օգոստոս 2020 Աշխարհ

Բելառուսի ավելի քան 100 պաշտոնյաներ, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիտվայի կողմից ընդգրկվել են այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ Վիլնյուսը մտադիր է պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի խորհրդական Ռասա Յակիլայտենեն: «Լիտվայի ԱԳՆ-ն թարմացված ցուցակն արդեն ուղարկել է ՆԳՆ»,- ասել է խորհրդականը: Հիշեցնենք՝ նախնական ցանկը, որում Լուկաշենկոյի հետ միասին 32 մարդ էր ընդգրկված, և որոնք, Վիլնյուսի գնահատմամբ, առնչություն ունեն Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման և ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հետ, ԱԳՆ-ն փոխանցել էր մեկ շաբաթ առաջ: Այնուհետ երկրի վարչապետը հայտարարել էր, որ տեխնիկական հարցերի պատճառով թարմացված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր