00:00:00

Հայտարարություն․ Կազմակերպությունը ահազանգում է փաստաբաններին վիրավորում են և շարունակում քաղաքացիներին անօրինական պահել ոստիկանության բաժնում

19:35, 17 ապրիլ 2018

2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը։ Կազմակերպության փաստաբանը գտնվելով ոստիկանության բաժնում նշում է, որ քաղաքացիներին օրենքին և վերջիններիս կամքին հակառակ պահում են ոստիկանության շենքում։ Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ բաժնում առկա փաստաբանների հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ ազատել քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացիներին ապօրինի ազատությունից զրկելու փաստով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր