00:00:00

Գերմանիան Հունաստանին եւ Թուրքիային երկխոսության կոչ է արել, այլապես ամեն ինչ աղետով կավարտվի

23:52, 25 օգոստոս 2020 Աշխարհ

Գերմանիան Հունաստանին եւ Թուրքիային երկխոսության կոչ է արել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ամեն ինչ աղետով կավարտվի, հաղորդում է Reuters-ը: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, ով այցելել է Աթենք, եւ, ինչպես սպասվում է, կայցելի Անկարա, պատրաստակամություն է հայտնել կարգավորել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ լարվածությունը՝ ասելով, որ Գերմանիան եւ ԵՄ-ի իր գործընկերն աջակցում են Հունաստանին: Նրա խոսքով՝ Արեւելյան Միջերկրածովում ներկայիս իրավիճակը համեմատելի է «կրակի հետ խաղալուն»: Մաասի հետ հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Նիկոս Դենդիասը հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսել, սակայն դա չի անի «սպառնալիքի ներքո», եւ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքը: Նա նաեւ ասել է, որ Արեւելյան Միջերկրածովում տարաձայնությունները ոչ միայն երկկողմ հարց են, այլ նաեւ խնդիր ամբողջ Եվրամիության համար: ԵՄ ԱԳ նախարարները օգոստոսի 27-28-ին կքննարկեն այդ հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր