00:00:00

Շվեդիան կակտիվացնի Բալթիկ ծովի տարածաշրջանում իր պաշտպանական գործունեությունը

22:16, 25 օգոստոս 2020 Աշխարհ

Շվեդիան կակտիվացնի Բալթիկ ծովի տարածաշրջանում իր պաշտպանական գործունեությունը: Այս մասին հայտարարել է համատեղ գործողությունների շտաբի պետ, դերծովակալ Յան Տորնկվիստը, հաղորդում է Reuters-ը: Շվեդական զինված ուժերը սկսել են «բարձր պատրաստվածության գործողությունները» Բալթիկ ծովի հարավային հատվածներում: Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ: «Բալթիկ ծովի տարածաշրջանում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են անցկացվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի կողմից, ինչը չի եղել Սառը պատերազմի տարիներին»,-ասել է Տորնկվիստը: «Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցրել է գլոբալ անհանգստության եւ անորոշության: Իրավիճակն անկայուն է եւ դժվար կանխատեսելի: Բելառուսում ընթացիկ իրադարձությունները մեզ հիշեցնում են այդ մասին»,-հավելել է նա: Մարտին Շվեդիայի արտաքին ռազմական հետախուզության ծառայությունը հայտնել է, որ անվտանգության քաղաքականության հետ կապված իրավիճակը բարդանում է, ինչեւ նշանակում է ռազմական միջադեպեր եւ առճակատումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր