00:00:00

Սաուդյան Արաբիայում հարսնացուն փեսացուից պահանջել է կորոնավիրուսի թեստ հանձնել

14:10, 25 օգոստոս 2020 Աշխարհ

Սաուդյան Արաբիայում հարսնացուն փեսացուից պահանջել է կորոնավիրուսի թեստ հանձնել հենց հարսանիքի օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա պատմել է, որ իր ազգականներին խնդրել է այդ մասին հայտնել փեսացուին այն բանից հետո, երբ իր ազգականներից մեկը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով բարդացումներից: Սակայն չի նշվում, թե արդյոք փեսացուն կատարել է պահանջը, սակայն հաղորդվում է, որ հարսանիքն արդյունքում կայացել է: Պարսից ծոցի մուսուլմանական երկրներում տարածված է ամուսնանալուց առաջ բժշկական հետազոտություն անցկացնելը: Սաուդյան Արաբիայում վերջին մի քանի ամսվա ընթացքում նկատվում է կորոնավիրուսի կայուն աճ: Ընդհանուր առմամբ թագավորությունում վարակվածների թիվը կազմում է 308,5 հազար, մահացածների թիվը՝ 4000:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր