00:00:00

Լեւոն Երանոսյանը՝ Սերժ Սարգսյանի պաշտպան

19:25, 17 ապրիլ 2018

Հայաստանի ԱԺ-ում շարունակվում է հատուկ նիստը: Երկրի խորհդարանը քննարկում է վարչապետի հարցը: Ներսում է Սերժ Սարգսյանը, ով վարչապետի միակ թեկնածուն է: Դրսում օրեր շարունակ պայքարող քաղաքացիներն են: Խորհրդարան տանող բոլոր ճանապարհները հսկվում են ոստիկանական ուժերի կողմից: Նրանք փշալարեր են տեղադրել ինչպես Բաղրամյան պողոտայում, այնպես էլ Դեմիրճյան- Պռոշյան խաչմերուկում, որտեղ գտնվում է նաեւ Սերժ Սարգսյանի տունը: ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ, որտեղից եւ ներս են մտել պատգամավորները եւս հսկվում է մեծաթիվ ոստիկանների կողմից: Այնտեղ է  նաեւ Սերժ Սարգսյանի սիրելի Լեւոն Երանոսյանը, ով Հայաստանի փոխոստիկանապետն է: Նա իր թիկնազորի հետ շրջում է Դեմիրճյան փողոցով, որպեսզի ապահովի Սերժ Սարգսյանի անվտանգությունը, ով քիչ հետո կդառնա վարչապետ: Չի բացառվում, որ դրանից հետո Սերժ Սարգսյանը պարգեւատրի Լեւոն Երանոսյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր