00:00:00

ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը

19:14, 17 ապրիլ 2018

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ «Լուրն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա»,- նշեց Բալայանը։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ հայեր են ներխուժել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր